Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
13.09.2013 | 00:07

...թե խորհրդարանում անչափ հետաքրքիր լոբբինգ է ընթանում` «Ամեն մարդ իր դարդին» խորագրով: Ամենքը յուրովսանն իրենց պարտքն են համարում մոտենալ ու ականջիդ շշնջալ՝ սեպտեմբերի վերջերին վարչապետին վերջապես կփոխեն: ՈՒմ են դնելո՞ւ: Ռոբերտ Քոչարյանին, ասում են նվիրյալ քոչարյանականները: Արգամիչին, բարբառում են արգամիչականները: Արմեն Սարգսյանին` Լոնդոնի, ասում են բեխաբարները… Իսկ մեր հստակ ու աներկբա տեղեկություններով` Տիգրան Սարգսյանը կա, եղել է ու դեռ լինելու է:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ